Ինչ փաստաթղթեր են պահանջում նոտարական վավերացում Հայաստանում

3 ր ընթերցանություն

Նոտարական վավերացում պահանջվում է ոչ միայն գործարքների, այլև թարգմանությունների, լիազորագրերի, համաձայնությունների և պատճենների դեպքում։ Այս գրառման մեջ հավաքել ենք այն դեպքերը, որոնց հետ մարդիկ ամենից հաճախ են հանդիպում, և բացատրել ենք, թե ինչով է նոտարական հավաստումը տարբերվում ապոստիլից։

Ինչն է սովորաբար վավերացվում նոտարի մոտ

Փաստաթուղթ կամ գործողությունԻնչ է անում նոտարըՈւշադրություն
Օտար լեզվով փաստաթղթի հայերեն թարգմանությունՀավաստում է թարգմանությունը բնօրինակի հետ միասինՊետական մարմինները (օրինակ՝ անձնագրային բաժինը) պահանջում են հենց նոտարով վավերացված թարգմանություն
Լիազորագիր (անձնական կամ առևտրային)Հավաստում է ստորագրությունն ու լիազորության բովանդակությունըԱրտասահմանում օգտագործելու համար հաճախ պետք է նաև ապոստիլ
Սեփականատիրոջ համաձայնությունՀավաստում է համաձայնությունը, երբ սեփականատերը չի կարող ներկա լինելՕրինակ՝ այլ մարդու հասցեով գրանցվելիս Միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը (ՄՔԾ) պահանջում է նոտարական համաձայնություն՝ նշելով գրանցվողների անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան ամսաթիվ
Փաստաթղթի պատճենՀավաստում է, որ պատճենը համապատասխանում է բնօրինակինՍովորական ֆոտոպատճենը շատ մարմինների համար բավարար չէ
Անշարժ գույքի գործարքներՎավերացնում է պայմանագիրըԼրացուցիչ պահանջները կախված են գործարքից՝ ճշտեք նոտարից
Հայտարարություն, ստորագրության իսկության հավաստումՀավաստում է ստորագրությունըՕգտագործվում է դատարանում, բանկում, արտասահմանյան մարմիններում

Ցանկը ամբողջական չէ։ Վերջնական պահանջը միշտ որոշում է այն մարմինը, որին փաստաթուղթը ներկայացնում եք։

Նոտարական հավաստում և ապոստիլ՝ երկու տարբեր բան

Նոտարը հավաստում է փաստաթղթի, ստորագրության կամ թարգմանության իսկությունը Հայաստանի ներսում։ Ապոստիլը ավելի ուշ քայլ է՝ արտասահմանում օգտագործելու համար, և այն տրամադրվում է միայն պետության կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության (քաղաքացիական կացության ակտերի, նոտարական, դատական և այլ պաշտոնական փաստաթղթերի համար) կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (կրթական փաստաթղթերի համար) կողմից։

Կարևոր կանոն. թարգմանության վրա ապոստիլ դնելու համար այն նախ պետք է վավերացված լինի նոտարի կողմից․ չվավերացված թարգմանությունն ու սովորական պատճենը կամ սքանը ապոստիլ չեն ստանում։ Հետևաբար հերթականությունը սովորաբար հետևյալն է՝ թարգմանություն, նոտարական հավաստում, ապոստիլ (եթե երկիրը Հաագայի կոնվենցիայի անդամ է)։ Այլ երկրների դեպքում կարող է պահանջվել հյուպատոսական վավերացում։ Մանրամասները՝ ինչ է ապոստիլը և երբ է այն անհրաժեշտ գրառման մեջ։

Apostil.am-ը ապոստիլ չի տրամադրում։ Մենք անվճար խորհրդատվություն ենք տալիս՝ որ մարմնին դիմել և ինչ հերթականությամբ անել քայլերը, թարգմանում ենք փաստաթուղթը և ապոստիլի տեքստը, իսկ նոտարի մոտ գնում ենք ձեր փոխարեն։

Ինչ պետք է իմանալ նոտարական թարգմանության մասին

  1. Նոտարը թարգմանությունը կարում է բնօրինակին (կամ դրա նոտարական պատճենին), ուստի բնօրինակը պետք է հասնի մեզ այցով կամ առաքիչով։ Նոտարական թարգմանություն սքանից և առցանց չի լինում։
  2. Սքանը ծառայում է միայն գինը հաշվարկելու համար։
  3. Եթե ձեզ պետք է արագ և առցանց տարբերակ, պատվիրեք կնիքով թարգմանություն՝ ուղարկում եք սքանը, ստանում եք գրասենյակի կնիքով PDF էլ. փոստով, իսկ թղթային օրինակը՝ առաքիչով Երևանում կամ գրասենյակից։ Այն հարմար է այն դեպքերում, երբ նոտարական հավաստում չի պահանջվում։

Հարց ու պատասխան

Նոտարը ինքը թարգմանո՞ւմ է փաստաթուղթը։ Ոչ, թարգմանությունը կատարում է թարգմանիչը, իսկ նոտարը հավաստում է այն։

Կարո՞ղ է ապոստիլ դրվել սովորական սքանի կամ պատճենի վրա։ Ոչ։ Ապոստիլ դրվում է պաշտոնական փաստաթղթի կամ նոտարով վավերացված թարգմանության վրա, բայց ոչ սովորական սքանի կամ պատճենի։

Սա ընդհանուր տեղեկատվություն է և իրավաբանական խորհրդատվություն չէ։ Խորհուրդ ենք տալիս պահանջները ճշտել այն մարմնի հետ, որին ներկայացնում եք փաստաթուղթը։

Պատրաստվում եք փաստաթուղթ ներկայացնել։ Գնահատեք թարգմանության արժեքը կամ գրեք WhatsApp-ով՝ +374 33 130371։

Ուզում եք ճշգրիտ գին իմանալ Ձեր փաստաթուղթի համար։

Անվճար հաշվիչը արդյունք է տալիս րոպեների ընթացքում։

Հաշվարկել գինը