Նոտարական թարգմանություն

Նոտարական թարգմանություն Երևանում՝ փաստաթղթերի թարգմանություն, որի վրա նոտարը հաստատում է թարգմանչի ստորագրության իսկությունը՝ տալով փաստաթղթին իրավական ուժ։ Apostil.am-ը թարգմանում և կազմակերպում է նոտարական վավերացումը՝ Ձեր փոխարեն այցելելով նոտարին։ Ապոստիլի հարցում տրամադրում ենք խորհրդատվություն։

Կարևոր է իմանալ.

  • Նոտարական թարգմանությունը օնլայն չի կատարվում։ Նոտարը թարգմանությունը կարում է փաստաթղթի բնօրինակին (կամ նոտարական վավերացված պատճենին), ուստի բնօրինակը պարտադիր պետք է հասնի մեր գրասենյակ՝ Ձեր կողմից կամ առաքիչով։ Սքանը բավարար է միայն գնահատման համար։
  • Եթե Ձեզ պետք է օնլայն և արագ տարբերակ, ընտրեք կնիքով թարգմանությունը՝ այն պատվիրվում է սքանով և տրվում է թե՛ PDF, թե՛ թղթային տարբերակով։
  • Ապոստիլ մենք չենք դնում։ Ապոստիլը դնում է միայն պետությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը (կրթական փաստաթղթերի դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը)։ Մենք խորհուրդ ենք տալիս, թե որտեղ դիմել և ինչ հերթականությամբ, և թարգմանում ենք ապոստիլով փաստաթղթերը։

Ե՞րբ է պահանջվում նոտարական թարգմանություն

  • Պետական մարմիններում՝ միգրացիոն ծառայություն, ԶԱԳՍ, կադաստր, հարկային, ոստիկանություն
  • Դատարաններում և նոտարական գրասենյակներում՝ լիազորագրեր, համաձայնություններ, ժառանգության և գույքի գործեր
  • Արտասահմանում՝ բնակության թույլտվություն, քաղաքացիություն, ամուսնության գրանցում, դիպլոմի ճանաչում (հաճախ ապոստիլի հետ միասին)
  • Բանկերում և բիզնեսում՝ օտարերկրյա ընկերությունների հիմնադիր փաստաթղթեր, պայմանագրեր, հաշվետվություններ

Եթե ընդունող կազմակերպությունը չի պահանջում նոտարական վավերացում, ավելի արագ և էժան տարբերակ է կնիքով թարգմանությունը։ Երկու տարբերակների տարբերությունը մանրամասն բացատրված է այս հոդվածում։

Ի՞նչ փաստաթղթեր ենք վավերացնում նոտարով

  • Անձնագիր, ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայականներ
  • Դիպլոմ, հավելված, ատեստատ, սերտիֆիկատներ
  • Լիազորագրեր, համաձայնություններ, հայտարարություններ
  • Պայմանագրեր, կանոնադրություններ, քաղվածքներ պետական ռեգիստրից
  • Տեղեկանքներ՝ դատվածության բացակայության, բնակության վայրի, աշխատանքի, եկամուտների
  • Դատական որոշումներ, վճիռներ, կատարողական թերթեր

Ինչպե՞ս է կատարվում նոտարական թարգմանությունը

  1. Ուղարկում եք փաստաթուղթը սքանով՝ միայն գնահատման համար, և ստանում գինն ու ժամկետը։
  2. Բնօրինակը կամ նոտարական պատճենը հանձնում եք գրասենյակ (կամ պատվիրում առաքում)։ Առանց բնօրինակի նոտարական վավերացում հնարավոր չէ, քանի որ նոտարը թարգմանությունը կարում է հենց փաստաթղթին։
  3. Որակավորված թարգմանիչը թարգմանում է, խմբագիրը ստուգում է անունները, ամսաթվերը, կնիքների և նշումների տեքստերը։
  4. Նոտարը վավերացնում է թարգմանչի ստորագրությունը․ Դուք ստանում եք պատրաստ, իրավաբանորեն ուժ ունեցող փաստաթուղթը։

Գին և ժամկետ

Նոտարական թարգմանության արժեքը = թարգմանության գին + նոտարական վավերացում մեկ փաստաթղթի համար։ Թարգմանության գինը կախված է լեզվից՝ ռուսերեն 3,000 ֏-ից, անգլերեն 2,500 ֏-ից, եվրոպական այլ լեզուներ 4,000 ֏-ից մեկ էջի համար։ Էքսպրես տարբերակով՝ 24 ժամ։ Ճշգրիտ գինը հաշվեք օնլայն հաշվիչում՝ ընտրելով «Նոտարական» տեսակը։

Նոտարական թարգմանություն և ապոստիլ

Եթե փաստաթուղթը ներկայացվելու է Հաագայի կոնվենցիայի անդամ երկրում (ԵՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն), նոտարական թարգմանությունից բացի սովորաբար պահանջվում է նաև ապոստիլ։ Ապոստիլը դնում է ոչ թե թարգմանչական գրասենյակը, այլ ՀՀ Արդարադատության նախարարությունը (կրթական փաստաթղթերի դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը)։ Մենք խորհրդատվություն ենք տալիս ընթացակարգի վերաբերյալ, օգնում ճիշտ հաջորդականությամբ կատարել քայլերը և թարգմանում ենք ապոստիլով փաստաթուղթը՝ ներառյալ ապոստիլի տեքստը։ Ավելին՝ ինչ է ապոստիլը և երբ է այն անհրաժեշտ։

Այս ծառայությունը հաճախ որոնում են նաև լատինատառ՝ «notarakan targmanutyun» կամ «notarakan targmanutyun Yerevan»։

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է նոտարական թարգմանությունը

Նոտարական թարգմանությունը որակավորված թարգմանչի կողմից կատարված թարգմանություն է, որի վրա նոտարը վավերացնում է թարգմանչի ստորագրության իսկությունը։ Դրանից հետո թարգմանությունը կարվում է բնագրին կամ դրա նոտարական պատճենին և ստանում իրավական ուժ։

Որքա՞ն արժե նոտարական թարգմանությունը

Նոտարական վավերացման արժեքը գումարվում է թարգմանության գնին՝ մեկ փաստաթղթի համար։ Ճշգրիտ գինը հաշվեք օնլայն հաշվիչում՝ ընտրելով «Նոտարական» տեսակը։

Պե՞տք է ինքս գնալ նոտարի մոտ

Ոչ, նոտարական վավերացումը կազմակերպում ենք մենք։ Ձեզանից պահանջվում է միայն փաստաթղթի բնօրինակը կամ նոտարական պատճենը հանձնել գրասենյակ կամ պատվիրել առաքում։

Կարո՞ղ եմ նոտարական թարգմանություն պատվիրել օնլայն՝ սքանով

Ոչ։ Նոտարական թարգմանությունը կատարվում է բացառապես փաստաթղթի բնօրինակի կամ նոտարական վավերացված պատճենի հիման վրա, որը պետք է հասնի մեր գրասենյակ։ Սքանով կարող ենք միայն նախապես հաշվել գինը։ Օնլայն և արագ տարբերակը կնիքով թարգմանությունն է՝ այն պատվիրվում է սքանով և տրվում է PDF-ով կամ թղթային։

Ապոստիլ դնո՞ւմ եք

Ոչ, Apostil.am-ը ապոստիլ չի դնում։ Հայաստանում ապոստիլը դնում է միայն պետությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը, իսկ կրթական փաստաթղթերի դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը։ Մենք անվճար խորհրդատվություն ենք տալիս, թե որ մարմնին դիմել և ինչ հերթականությամբ անել ապոստիլն ու թարգմանությունը, և թարգմանում ենք ապոստիլով փաստաթղթերը։

Ինչքա՞ն ժամանակ է տևում

Ժամկետը կախված է փաստաթղթի ծավալից և բարդությունից, և ճշգրիտ ժամկետը հաստատում ենք պատվերի պահին։ Հրատապ դեպքերում կատարում ենք 24 ժամում։

Նոտարական թարգմանությունը բավարա՞ր է արտասահմանի համար

Կախված է երկրից։ Ռուսաստանի և ԱՊՀ մի շարք երկրների համար սովորաբար բավարար է, իսկ Հաագայի կոնվենցիայի անդամ երկրների (ԵՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) համար հաճախ պահանջվում է նաև ապոստիլ։ Մենք կհուշենք ճիշտ ընթացակարգը ձեր դեպքի համար։

Անվճար օնլայն գնահատում

Հաշվեք Ձեր փաստաթղթի թարգմանության գինը մեկ րոպեում, իսկ բնօրինակը հանձնեք գրասենյակ կամ ուղարկեք առաքիչով։

Հաշվարկել գինըԳրել WhatsApp-ով