Ինչպես կատարել հերթագրում անձնագրային բաժնում՝ քայլ առ քայլ
Հայաստանում անձնագրի կամ ID քարտի համար կարելի է գրանցվել առցանց՝ hartak.am պորտալով, կամ գալ ու կանգնել «կենդանի հերթում»։ Երկու դեպքում էլ դիմում-հայտը ներկայացվում է անձամբ՝ ՆԳՆ Միգրացիոն և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ընտրված ստորաբաժանումում, որն առօրյայում դեռ կոչվում է «անձնագրային բաժին»։
Երբ արժե գրանցվել նախապես
Երևանում և մի շարք մարզերում գործում է էլեկտրոնային հերթագրման համակարգ։ Նախօրոք գրանցվելը խնայում է ժամերով սպասումը, իսկ ժամն ու բաժինն ընտրում եք ինքներդ։ Կենդանի հերթը մնում է որպես պահեստային տարբերակ՝ եթե ձեզ հարմար ժամ չի գտնվել։
Հերթագրման քայլերը
- Բացեք hartak.am-ը, գտեք ձեզ անհրաժեշտ ծառայությունը (անձնագիր, ID քարտ, հասցեի գրանցում) և անցեք նույնականացում։
- Մուտքագրեք էլ. հասցեն և հեռախոսահամարը։
- Էլ. փոստով ստացված կոդը գրեք համապատասխան դաշտում։
- Ընտրեք ձեզ հարմար ստորաբաժանումը։
- Գրեք այցելուի անունն ու ազգանունը հայատառ՝ ճիշտ այնպես, ինչպես նշված է անձնագրում։
- Ընտրեք ազատ օրն ու ժամը և հաստատեք։ Գրանցումը վավեր է համարվում միայն հաստատման նամակն էլ. փոստով ստանալուց հետո։
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
- Յուրաքանչյուր այցելուին՝ առանձին գրանցում։ Երեխայի համար նույնպես։
- Փաստաթուղթը տրվում է նույն ստորաբաժանումում, որտեղ դիմել եք։
- Նախօրոք վճարելու դեպքում հարկավոր է թղթային անդորրագիր. էլեկտրոնայինն ընդունվում չէ (ըստ ID քարտի ծառայության էջի)։ Կարելի է վճարել նաև տեղում՝ տերմինալով։
- Արցախից տեղահանվածները և տարեցները գրանցվում են առանձին կարգով՝ դիմեք անմիջապես անձնագրային բաժին։
- Բաց թողնված ժամադրության կարգը պաշտոնական էջում նկարագրված չէ, ուստի զանգահարեք 8422 թեժ գիծ (աշխատանքային ժամերին) կամ գրեք mcs@gov.am։
Ինչ վերցնել հետներդ
Անձնագիր կամ ծննդյան վկայական, լուսանկարներ (եթե պահանջվում են), վճարման անդորրագիր, իսկ օտար լեզվով փաստաթղթերի դեպքում՝ նոտարական հավաստմամբ հայերեն թարգմանություն։ Մանրամասն ցանկը՝ հաջորդ գրառման մեջ։
Օտար լեզվով փաստաթուղթ ունե՞ք
Եթե ձեր փաստաթուղթը (ծննդյան կամ ամուսնության վկայական, պաշտոնական անձնագիր) օտար լեզվով է, Apostil.am-ը կպատրաստի հայերեն թարգմանությունը և կգնա նոտարի մոտ ձեր փոխարեն։ Նոտարական հավաստումը կատարվում է բնօրինակի հետ, ուստի բնօրինակը պետք է հասնի մեզ (այցով կամ առաքիչով). սքանը ծառայում է միայն գինը հաշվարկելու համար։ Արժեքը կարող եք հաշվել հաշվիչով կամ գրել WhatsApp-ով՝ +374 33 130371։
Աղբյուրներ
Ուզում եք ճշգրիտ գին իմանալ Ձեր փաստաթուղթի համար։
Անվճար հաշվիչը արդյունք է տալիս րոպեների ընթացքում։
Առնչվող հոդվածներ

Շենգենյան վիզայի փաստաթղթերի փաթեթի ճիշտ դասավորում․ հերթականություն, պատճեններ, թարգմանություններ
Ինչպես դասավորել Շենգենյան վիզայի փաստաթղթերի փաթեթը՝ հերթականություն, պատճեններ, թարգմանությունների տեղը և ստուգաթերթ։
Կարդալ ավելին
Դիպլոմի թարգմանություն ռուսերեն՝ Ռուսաստանում աշխատանքի և ուսման համար
Ինչպես պատրաստել դիպլոմի ռուսերեն թարգմանությունը Ռուսաստանում և ռուսալեզու այլ երկրներում աշխատելու կամ սովորելու համար՝ անուններ, մասնագիտություններ, նոտարական վավերացում։
Կարդալ ավելին
Ատեստատի թարգմանություն արտասահմանյան համալսարանի համար
Ինչպես թարգմանել դպրոցական ատեստատը և գնահատականների ներդիրը Ռուսաստանի, Եվրոպայի կամ ԱՄՆ-ի համալսարանի համար՝ առանց սխալների և ավելորդ վերադարձների։
Կարդալ ավելին