Թարգմանչական հարթակ · Երևան

Թարգմանչական գրասենյակ Երևանում՝ փաստաթղթերի թարգմանություն 50 լեզվով

Կնիքով և նոտարական թարգմանություն, հայերեն–անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներ։ Գինը՝ հիմա։ Թարգմանությունը՝ վաղը։

Հաշվել գինը

Նոտարական թարգմանության դեպքում սքանը միայն գնահատման համար է՝ փաստաթղթի բնօրինակը պետք է հանձնել գրասենյակ կամ ուղարկել առաքիչով։ Կնիքով թարգմանությունը կատարվում է ամբողջությամբ օնլայն։

Ծառայության փաթեթ
Ժամկետ
50 լեզուհայերենից և հայերեն
24 ժամէքսպրես թարգմանություն
2,500 ֏-ից1 էջ (1800 նիշ)
100%գաղտնիություն

Թարգմանչական ծառայություններ

Բոլորը

Ուղարկեք փաստաթուղթը

Լուսանկարեք կամ սքանավորեք փաստաթուղթը և ուղարկեք WhatsApp-ով՝ ճշգրիտ գին և ժամկետ ստանալու համար։

Ուղարկել WhatsApp-ով

Դառնալ թարգմանիչ

Միացեք մեր ցանցին և ստացեք կանոնավոր պատվերներ Ձեր լեզվային զույգերով և մասնագիտացմամբ։

Դիմել

Ինչպես է աշխատում

01

Հաշվեք գինը

Ընտրեք լեզուները, ծավալը և փաստաթղթի տեսակը հաշվիչում։

02

Վերբեռնեք փաստաթուղթը

Ապահով կցեք ֆայլը և ուղարկեք պատվերը մեկ կոճակով։

03

Նշանակում ենք թարգմանիչ

Ձեր լեզվային զույգի և ոլորտի ստուգված մասնագետ։

04

Ստանում եք արդյունքը

Պատրաստ թարգմանությունը՝ ժամկետին, անհրաժեշտության դեպքում՝ վավերացված։

Մեր աշխատանքը՝ մոտիկից

Մասնագիտացված թարգմանիչներ
Մասնագիտացված թարգմանիչներՅուրաքանչյուր թարգմանություն ստուգվում է երկրորդ մասնագետի կողմից։
Կնիքով և նոտարական թարգմանություն
Կնիքով և նոտարական թարգմանությունՓաստաթղթերը ձևավորվում են ըստ ընդունող կողմի պահանջների։
Պատվեր օնլայն՝ սքանով
Պատվեր օնլայն՝ սքանովՈւղարկեք լուսանկարը, ստացեք գինը րոպեների ընթացքում։

50 լեզու՝ հայերենից և հայերեն

Հաշվել գինը
ՌուսերենԱնգլերենՖրանսերենԳերմաներենԻսպաներենԻտալերենՊորտուգալերենՀոլանդերենԼեհերենՉեխերենՍլովակերենՍլովեներենՀունգարերենԲուլղարերենՌումիներենՀունարենԽորվաթերենՍերբերենԷստոներենԼատվիերենԼիտվերենԴանիերենՆորվեգերենՇվեդերենՖիններենՈւկրաիներենԲելառուսերենՎրացերենԱդրբեջաներենԹուրքերենԹուրքմեներենՂազախերենՂրղզերենՈւզբեկերենՏաջիկերենԹաթարերենՊարսկերենԱրաբերենԵբրայերենՀինդիՉինարենՃապոներենԿորեերենՎիետնամերենԻնդոնեզերենՄալայերենԹայերենԼաոսերենՄոնղոլերենՖիլիպիներեն

Թարգմանչական գրասենյակ Երևանում՝ առցանց պատվերով

Apostil.am-ը Երևանում գործող թարգմանչական հարթակ է, որը կապում է հաճախորդներին ստուգված, մասնագիտացված թարգմանիչների հետ։ Մենք կատարում ենք փաստաթղթերի թարգմանություն 50 լեզվով՝ անձնագիր, վկայականներ, դիպլոմներ, պայմանագրեր, տեղեկանքներ, բժշկական և տեխնիկական փաստաթղթեր, իսկ անհրաժեշտության դեպքում վավերացնում ենք դրանք գրասենյակի կնիքով կամ նոտարական կարգով և տալիս խորհրդատվություն ապոստիլի հարցում։

Ինչ ենք անում և ինչ՝ ոչ

  • Կնիքով թարգմանությունը ամբողջությամբ օնլայն է։ Ուղարկում եք սքանը, ստանում եք թարգմանչական գրասենյակի կնիքով վավերացված PDF-ը և, ցանկության դեպքում, թղթային օրինակը՝ առաքմամբ կամ գրասենյակից։
  • Նոտարական թարգմանությունը օնլայն չի կատարվում։ Նոտարը թարգմանությունը կարում է փաստաթղթի բնօրինակին կամ նոտարական պատճենին, ուստի բնօրինակը պետք է հանձնել մեր գրասենյակ կամ ուղարկել առաքիչով։ Սքանը բավարար է միայն գնահատման և թարգմանությունը սկսելու համար։
  • Կարող ենք Ձեր փոխարեն դիմել և ստանալ ապոստիլը՝ վճարովի ծառայությամբ. ինքներս ապոստիլ չենք դնում։ Ապոստիլը Հայաստանում դնում է միայն պետությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը (կրթական փաստաթղթերի դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը)։ Մենք անվճար խորհրդատվություն ենք տալիս՝ որտեղ դիմել և ինչ հերթականությամբ, և թարգմանում ենք ապոստիլով փաստաթղթերը՝ ներառյալ ապոստիլի տեքստը։

Ամենապահանջված ուղղություններն են հայերեն-անգլերեն թարգմանությունը և հայերեն-ռուսերեն թարգմանությունը, սակայն աշխատում ենք նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, չինարեն և այլ լեզուներով։ Գինը հաշվարկվում է ավտոմատ և չի փոխվում պատվերի ընթացքում, իսկ հրատապ դեպքերում կատարում ենք էքսպրես թարգմանություն՝ 24 ժամում։

Հայաստանում շատերը Google-ում որոնում են լատինատառ՝ «targmanutyun», «targmanutyunner», «knikov targmanutyun», «hayeren angleren targmanutyun», «pastatghteri targmanutyun», «notarakan targmanutyun Yerevan»։ Ինչ տառերով էլ որոնեք՝ Apostil.am-ը հենց այդ ծառայություններն է մատուցում Երևանում՝ առցանց պատվերով։

Հաճախ տրվող հարցեր

Որքա՞ն արժե թարգմանությունը Apostil.am-ում

Ստանդարտ թարգմանության գինը սկսվում է 2,500 ֏-ից մեկ պայմանական էջի (1800 նիշ) դիմաց։ Իրավաբանական, բժշկական և տեխնիկական տեքստերի համար գործում է բարդության հավելավճար։ Ճշգրիտ գինը հաշվեք օնլայն հաշվիչում մեկ րոպեում։

Կատարո՞ւմ եք կնիքով և նոտարական թարգմանություն

Այո։ Կնիքով թարգմանությունը վավերացվում է թարգմանչական գրասենյակի կնիքով և ընդունվում է դեսպանատներում, բուհերում և բանկերում, իսկ նոտարական թարգմանությունը վավերացնում է նոտարը՝ պետական մարմիններում և դատարաններում ներկայացնելու համար։ Կնիքով թարգմանությունը կարելի է պատվիրել ամբողջությամբ օնլայն՝ սքանով։ Նոտարական թարգմանությունը կատարվում է միայն փաստաթղթի բնօրինակի (կամ նոտարական պատճենի) առկայությամբ, քանի որ նոտարը թարգմանությունը կարում է հենց փաստաթղթին։

Ի՞նչ լեզուներով եք թարգմանում

Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, վրացերեն, ուկրաիներեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, չինարեն և ևս տասնյակ լեզուներ (ընդհանուր՝ 50)՝ ինչպես հայերենից, այնպես էլ հայերեն։ Այլ լեզվային զույգի դեպքում գրեք մեզ։

Ինչքա՞ն ժամանակում է պատրաստ լինում թարգմանությունը

Ժամկետը կախված է փաստաթղթի ծավալից և բարդությունից, և ճշգրիտ ժամկետը հաստատում ենք պատվերի պահին։ Էքսպրես ծառայությամբ (+50%) թարգմանությունը կատարում ենք 24 ժամում կամ նույն օրը։

Կարո՞ղ եմ պատվիրել թարգմանություն առանց գրասենյակ այցելելու

Այո։ Ուղարկեք փաստաթղթի սքանը կամ լուսանկարը օնլայն հաշվիչի, WhatsApp-ի կամ էլ. փոստի միջոցով, հաստատեք գինը և ստացեք պատրաստ թարգմանությունը PDF-ով։ Կնիքով վավերացված տարբերակը ստանում եք PDF սքանով, իսկ թղթային օրինակը՝ գրասենյակից կամ առաքմամբ Երևանում։ Նոտարական թարգմանության դեպքում օնլայն պատվերը չի բավարարում՝ բնօրինակը պետք է հանձնել գրասենյակ կամ ուղարկել առաքիչով։

Նոտարական թարգմանությունը կարո՞ղ եմ պատվիրել օնլայն՝ սքանով

Ոչ։ Նոտարական թարգմանությունը կատարվում է բացառապես փաստաթղթի բնօրինակի կամ նոտարական վավերացված պատճենի հիման վրա, որը պետք է հանձնել մեր գրասենյակ կամ ուղարկել առաքիչով։ Սքանով կարող ենք միայն նախապես հաշվել գինը։ Եթե Ձեզ պետք է արագ, օնլայն լուծում, ընտրեք կնիքով թարգմանությունը՝ այն պատվիրվում է սքանով և տրվում է թե՛ PDF, թե՛ թղթային տարբերակով։

Ապոստիլ դնո՞ւմ եք

Կարող ենք Ձեր փոխարեն դիմել և ստանալ ապոստիլ Ձեր փաստաթղթերի համար՝ որպես վճարովի ծառայություն։ Ապոստիլն ինքներս չենք դնում․ Հայաստանում այն դնում է միայն պետությունը՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը, իսկ կրթական փաստաթղթերի դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը։ Մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն՝ որ մարմնին դիմել, ինչ հերթականությամբ անել ապոստիլն ու թարգմանությունը, և թարգմանում ենք ապոստիլով փաստաթուղթը, ներառյալ ապոստիլի տեքստը։