Lingo.am

Գաղտնիության քաղաքականություն

Ընդհանուր դրույթներ

Lingo.am-ն հարգում է իր հաճախորդների և թարգմանիչների գաղտնիությունը։ Այս փաստաթուղթը նկարագրում է, թե ինչպես ենք հավաքում, օգտագործում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները։

Ինչ տվյալներ ենք հավաքում

Կայքի միջոցով պատվեր կամ հայտ ներկայացնելիս մենք հավաքում ենք Ձեր անուն, կապի տվյալներ (հեռախոս, email), ինչպես նաև Ձեր կողմից վերբեռնված փաստաթղթերը (թարգմանության համար կամ որպես CV)։

Ինչպես ենք օգտագործում տվյալները

Տվյալները օգտագործվում են բացառապես Ձեր պատվերը մշակելու, թարգմանիչ նշանակելու և Ձեզ հետ կապ հաստատելու համար։ Մենք չենք փոխանցում Ձեր տվյալները երրորդ անձանց՝ առանց Ձեր համաձայնության, բացառությամբ նշանակված թարգմանչի, ով ուղգակիորեն ներգրավված է Ձեր նախագծում։

Տվյալների պահպանում

Վերբեռնված ֆայլերը պահվում են ապահով սերվերի վրա և ջնջվում են նախագծի ավարտից հետո՝ ողջամիտ ժամկետում, եթե այլ բան նախապես համաձայնեցված չէ։

Կապ

Գաղտնիության հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել մեզ՝ կայքում նշված կոնտակտային տվյալներով։